Նորայր Ենգիբարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ենգիբարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորայր Ենգիբարյան (այլ կիրառումներ)
Նորայր Ենգիբարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1941[1] (83 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և աստղագետ |
Հաստատություն(ներ) | Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, Հայաստանի ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1963) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1980) |
Եղել է գիտական ղեկավար | Խաչատուր Խաչատրյան[2] |
Նորայր Բագրատի Ենգիբարյան (նոյեմբերի 12, 1941[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, աստղագետ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1980), պրոֆեսոր (1982)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1963-1966 թվականներին սովորել է ասպիրանտուրայում։ 1968 թվականին Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ հաջողությամբ պաշտպանել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածուական թեզը։
1980 թվականից եղել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի մաթեմատիկական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ։ Աշխատել ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում, եղել Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի մաթեմատիկական ֆիզիկայի մեթոդների բաժնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են ֆունկցիաների տեսությանը, ինտեգրալ հավասարումներին և ճառագայթման տեղափոխման տեսությանը։ Ստեղծել է ինտեգրալ օպերատորների, այդ թվում Վիներ-Հոպֆի տիպի օպերատորների, ֆակտորացման ոչ գծային հավասարումների տեսությունը, կառուցել է Լորանի բազմապատիկ շարքերի նորմալ զուգամիտության տիրույթները։ Մշակել է ճառագայթման տեղափոխման գծային և ոչ գծային խնդիրների լուծման նոր մեթոդներ։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային մաթեմատիկական և աստղագիտական միությունների անդամ[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://link.springer.com/content/pdf/10.3103/S1068362322050090.pdf
- ↑ https://orcid.org/0000-0002-4835-943X
- ↑ «Լրանում է մաթեմատիկոս Նորայր Ենգիբարյանի 70-ամյակը». PanARMENIAN.Net. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Ենգիբարյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |